ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով

13.11.2025 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #հիփոթեքային վարկ
Նոր ակցիայի շրջանակում ԱրարատԲանկը ներկայացնում է շուկայում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկներից մեկը։  

ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ մարելով այն առավել ցածր տոկոսադրույքով եւ շահավետ պայմաններով։

Առնվազն 1 տարի սպասարկված հիփոթեքային վարկը հնարավոր է տեղափոխել ԱրարատԲանկ 12․25%-ով՝ առաջին 3 տարին հաստատուն, այնուհետեւ ճշգրտվող տոկոսադրույքով։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12․96-12․97%։ 

ԱրարարտԲանկից հայտնում են, որ թեթեւացնելով ֆինանսական հոգսը՝ հաճախորդը կարող է երկարաձգել վարկի մարման ժամկետը մինչեւ 25 տարի՝ նվազեցնելով ամսական վճարումների չափը։ 

Վարկի գումարը 5 մլն ՀՀ դրամից մինչեւ 150 մլն ՀՀ դրամ է։  

Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը․ անշարժ գույքի միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման, գրավի իրավունքի գրանցման եւ գնահատման վճարները կատարվում են բանկի կողմից։ 

Հայտի սպասարկման վճար սահմանված չէ, չեն պահանջվում նաեւ եկամուտը հավաստող փաստաթղթեր, ապահովագրություն եւ վարկային փաթեթի սպասարկման վճար։

Հաճախորդներին հնարավորինս պարզ եւ արագ ծառայություն մատուցելու նպատակով վարկունակությունը գնահատելիս չի դիտարկվում այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը։ 

Առաջարկը գործում է մինչեւ 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ։  
Առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելել ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW