Կոմիտասի պողոտա 61 հասցեում վերաբացվել է Ամիօ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը՝ ամբողջովին նոր կոնցեպտով եւ բարձրորակ սպասարկմամբ:Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ եւ արագ սպասարկման միջավայր։«Այսօր մեզ համար առանձնահատուկ եւ խորհրդանշական օր է, քանի որ բանկի 2-ամյակին ընդառաջ վերաբացում ենք «Կոմիտաս» մասնաճյուղը: Նոր դիզայնն արտացոլում է ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլեւ՝ բանկի նոր մտածելակերպը եւ հաճախորդամետ մոտեցումը: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր նոր տան շեմին եւ բացել դուռը նոր հնարավորությունների եւ համագործակցությունների համար»,- ասել է Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը:Մինչեւ նոյեմբերի 14-ը «Կոմիտաս» մասնաճյուղում Amio Visa Gold քարտերը կարող եք ձեռք բերել կես գնով: Ամիօ բանկի ռազմավարական առաջնահերթությունն է թվային լուծումների ակտիվ զարգացումը՝ միաժամանակ պահպանելով անմիջական ու կենդանի շփումը հաճախորդների հետ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1506