Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որեւէ մեկը կամ կապ եք հաստատել զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն սպասարկել է մեկ տարում։Ամիօ բանկը, կարեւորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։ Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր հաճախորդներին մի քանի հարթակով՝• Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որեւէ մեկը Երեւանում կամ մարզերում։ 2025 թվականին մասնաճյուղային ցանցում սպասարկվել է շուրջ 650,000 հաճախորդ։• Ցանկանո՞ւմ եք արագ լուծում մեկ զանգով՝ դիմեք շուրջօրյա 24/7 զանգերի կենտրոն, որը տարվա ընթացքում պատասխանել է ավելի քան 400,000 զանգի։• Նախընտրո՞ւմ եք թվային հարթակներ՝ օգտագործեք AMIO Mobile բազմաֆունկցիոնալ հավելվածը։ Առցանց սպասարկումն իրականացվում է նաեւ էլեկտրոնային նամակների եւ վիդեոբանկինգի միջոցով։Բացի հասանելի ծառայություններից՝ Ամիօ բանկն ունի հատուկ առաջարկ իր նոր հաճախորդների համար․ բոլոր նրանք, ովքեր դարձել են բանկի հաճախորդ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո, ստանում են 5% քեշբեք Ամիօ քարտով կատարված գնումների համար։ Քեշբեքը կուտակվում է ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաեւ անկանխիկ գործարքների դեպքում։ «Ամիօն շնորհակալություն է հայտնում իր բոլոր հաճախորդներին եւ պլանավորում է բազմաթիվ բարելավման աշխատանքներ՝ հաճախորդների բանկային փորձառությունը ավելի հարմար, արագ եւ հաճելի դարձնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում ՝ Facebook, Instagram, LinkedIn։Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1569