Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչեւ 12 րոպե

07.11.2025 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ
Չնայած բանկային ծառայությունների լայնածավալ թվայնացմանը՝ մասնաճյուղերում հերթերի առկայությունը շարունակում է մնալ մարտահրավեր բոլոր բանկերի համար։ Ամիօ բանկը հետեւողականորեն աշխատում է այս խնդրի լուծման եւ հաճախորդների սպասման ժամանակը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Բանկը, ամփոփելով իր գործունեության երկու տարին, հրապարակում է հաճախորդների սպասման միջին ցուցանիշը, որը կազմում է 12 րոպե։

Ամիօն նպատակ ունի այս ցուցանիշը հասցնել նվազագույնի՝ զարգացնելով թվային լուծումները եւ խրախուսելով գործարքների կատարումը AMIO Mobile հավելվածի միջոցով։

Բանկից հայտնել են, որ հավելվածում հասանելի են գրեթե բոլոր բանկային ծառայությունները․ ընդամենը մի քանի րոպեում հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ, բացել հաշիվ, ստանալ անվճար թվային քարտ, գնել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ եւ տարբեր վճարումներ։

Իսկ ավանդատուների համար հավելվածում գործում են հատուկ տոկոսադրույքներ։ Ի դեպ, Ձեր՝ ամբողջովին անվճար թվային քարտին ամեն ամիս կարող եք ստանալ նաեւ 5% քեշբեք։ Առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

«Ամիօ բանկը, որպես պրոգրեսիվ բանկ, շարունակում է զարգացնել թվային պրոդուկտները․ շուտով հավելվածում կլինեն նաեւ մի շարք նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ Ամիօ բանկի մասնաճյուղ այցելելը կդառնա ընտրություն, ոչ թե անհրաժեշտություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW