Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը

07.11.2025 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #ՓՄՁ
Սյունիքում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկերը մեկ տեղում» էքսպոյին Ակբա բանկը ներկայացրել է բանկի ֆինանսավորման ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված տեղի փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց։

«Շուրջ 30 տարի Ակբա բանկը Հայաստանի տնտեսության զարգացման առաջատարներից է, մասնաճյուղային լայն ցանցով ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Սյունիքի 4 քաղաքում՝ մասնակցելով երկրի համար առաջնային ու երկարաժամկետ նախագծերի իրականացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Սա շատ լավ հարթակ է ոչ միայն բանկի, այլեւ՝ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար, քանի որ լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել քննարկելու բիզնեսների զարգացման հեռանկարները։ Այս հարթակը նաեւ լավ հնարավորություն է բանկի, տեղի ՓՄՁ-ների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ շփումների զարգացման համար, որովհետեւ մարզում ծրագրերն իրականացվում են նաեւ կառավարության աջակցությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Սյունիքում մեր բոլոր կարեւոր նախաձեռնությունները կապված են արժեշղթաների եւ նորագույն տեխնոլոգիաների հետ։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն ֆինանսավորում ենք բիզնեսը, այլեւ կառուցում ենք ընդհանուր արժեշղթա՝ տալով փորձ, ֆինանսավորում, հետո վաճառքի ուղիներ։ Նմանատիպ շատ լավ փորձեր ունենք, երբ մի արժեշղթա կառուցելու արդյունքում ստեղծվում է երկրորդը, հետո երրորդը ու այսպես շարունակ։ Եվ մարդիկ այս հաջողված փորձերը ցանկանում են ընդօրինակել եւ մենք նրանց սիրով օգնում ենք»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արսեն Մելքոնյանը։

Նշվում է, որ Ակբա բանկը Հայաստանում ոչ միայն ֆինանսավորում է ՓՄՁ-ներին, այլեւ ձեւավորում է դրա զարգացման միջավայրը՝ գիտելիքով եւ բանկում կուտակված լավագույն փորձով։

«2013 թվականից մինչ այսօր Ակբա բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում տնտեսվարողների համար իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ։ Այս դասընթացները նախատեսված են ինչպես Ակբա բանկի հաճախորդների, այնպես էլ ոչ հաճախորդների համար»,- ասել է Ակբա բանկի ՓՄՁ եւ կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW