Ֆասթ Բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովին։Համաժողովին կից ընթացել է «Բանկերը մեկ տեղում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Ֆասթ Բանկի պատվիրակները մարզի գործարարներին եւ քաղաքացիներին ներկայացրել են բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրերը՝ նախատեսված փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների համար։ Բանկից հայտնում են, որ ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել են «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրին, որի միջոցով միկրո, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչեւ 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով՝ հնարավորություն ունենալով ձեռք բերել հավելյալ միջոցներ վարկի գումարի մինչեւ 40%-ի չափով։ Ֆասթ Բանկը ներկայացրել է նաեւ KfW բանկի կողմից ֆինանսավորվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված վարկը, որի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 11.9% (փաստացի տոկոսադրույք՝ 12․56-15․91%): Նշվում է, որ ներկաների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։ Այն իրականացնում է հաճախորդի վարկունակության գնահատում ոչ ֆինանսական ցուցանիշների միջոցով՝ ՓՄՁ հաճախորդն ուղղակի լրացնում է բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ եւ ստանում անգրավ բիզնես վարկ։ Ի դեպ, վարկային ծրագրերի խորհրդատվությունը հնարավոր է ամրագրել նաեւ առցանց տարբերակով։«Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ կարեւորում ենք տարածաշրջանների համաչափ տնտեսական զարգացումը։ Այս համաժողովը նաեւ լավ հնարավորություն էր մեզ համար տեղում ծանոթանալ Սյունիքի ձեռնարկատերերի հետ եւ հասկանալ նրանց խնդիրները, հասկանալ տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները»,- ասել է Ֆասթ Բանկի ՓՄՁ պրոդուկտների ծառայության ղեկավար Կարինե Սահակյանը:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1708