Telcell Wallet-ը մեկնարկել է «Շատ նվերներ՝ քո Telcell Wallet-ում» ակցիան

07.11.2025 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell Wallet
«Շատ նվերներ՝ քո Telcell Wallet-ում» ակցիայի շրջանակում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան շահել արժեքավոր նվերներ՝ ընդամենը կատարելով իրենց առօրյա վճարումները հավելվածում։

Ակցիայի շրջանակում կխաղարկվեն 2 հատ iPhone 17 Pro 256GB, 2 հատ Dyson Airwrap HS08, 2 հատ Apple Watch Series 11, 2 հատ AirPods Pro 2, 2 հատ MacBook Air 15.3'' 16/256GB եւ գլխավոր մրցանակը՝ all-inclusive փաթեթով ուղեւորություն Աբու Դաբի 2 անձի համար՝ 7 օրով։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ դեկտեմբերի 25-ը կատարել գործարքներ Telcell Wallet հավելվածով եւ ստանալ մասնակցության կտրոններ։ Վիճակախաղի արդյունքները կամփոփվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Բոլոր հաղթողներին Telcell ընկերությունը կտեղեկացնի info@telcell.am էլեկտրոնային փոստի միջոցով։ 

Գովազդային վիճակախաղի անցկացման մանրամասներին եւ կանոններին կարելի է ծանոթանալ blog.telcell.am կայքում։ 

Telcell Wallet-ը Հայաստանի առաջատար թվային դրամապանակներից է, որն առաջարկում է հարմար եւ արագ լուծումներ` առցանց վճարումների, դրամական փոխանցումների եւ բազմաթիվ այլ գործառույթների համար։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW