Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ցորենով բեռնված եւս 132 վագոն կուղարկի Հայաստան

06.11.2025 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Ադրբեջան #Հայաստան #ցորեն
Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնել են, որ 15 հացահատիկային վագոնով բեռն անցել է Ադրբեջանի տարածքով եւ հատել Վրաստան–Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։

«Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։

Մինչեւ 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել եւս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաեւ այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW