Հայէկոնոմբանկը Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովին: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած երկրորդ մարզային համաժողովի նպատակն էր քննարկել Սյունիքի մարզի բիզնես միջավայրի առանձնահատկությունները եւ հնարավորությունները, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի բանկային համակարգի, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի համագործակցությանը:Հայէկոնոմբանկից հայտնել են, որ միջոցառումը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որը միտված էր երկխոսության հարթակ ստեղծելու Սյունիքի ձեռնարկատերերի եւ բանկերի ներկայացուցիչների միջեւ: Էքսպոյի շրջանակում Հայէկոնոմբանկը այցելուներին է ներկայացրել իր ՓՄՁ քաղաքականությունը եւ ոլորտին առաջարկվող ֆինանսական գործիքները, ինչպես նաեւ մանրածախ բիզնեսին վերաբերող հարակից այլ բանկային պրոդուկտներ: Էքսպոյին հաջորդած պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ոլորտում առկա խնդիրներին, բանկային համակարգի կարեւոր դերակատարությանն այդ խոչընդոտների հաղթահարման գործում, ինչպես նաեւ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում պետական աջակցության ծրագրերին: «Սյունիքում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումը հիմնականում ուղղված է զբոսաշրջային ոլորտին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություններին: Հայէկոնոմբանկի ամբողջական վարկավորման միջոցով Գորիս քաղաքում հիմնադրված «Խորեայի ձոր» հյուրանոցային եւ ռեստորանային համալիրի ներկայացուցիչը, ելույթ ունենալով պանելային քննարկմանը, մեծապես կարեւորել է Հայէկոնոմբանկի հետ համագործակցությունը բիզնեսի հիմնադրմանն ու կայացմանն աջակցելու տեսանկյունից:Հայէկոնոմբանկը բարձր է գնահատում Սյունիքի ձեռնարկատիրական ներուժի բացահայտմանը նվիրված համաժողովը, որը նոր եւ արդյունավետ համագործակցությունների հարթակ դարձավ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2649