IDBank-ը մասնակցել է ՀԲՄ նախաձեռնությամբ Կապանում կազմակերպված համաժողովին` «Սյունիքի մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով։Համաժողովը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն են ստացել շփվել բանկերի ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրենց բիզնես գաղափարներն ու կարիքները, տեղեկանալ ֆինանսավորման, վարկային ու խորհրդատվական հնարավորություններին։Էքսպոն բաց հարթակ էր՝ համագործակցության, հարցուպատասխանի եւ փոխադարձ վստահության ձեւավորման համար։IDBank-ի եւ Իդրամի ՓՄՁ մանրածախ ցանցի ներգրավման կոորդինատոր Տիգրան Աղաջանյանի խոսքով՝ մարզերում ՓՄՁ-ների աճին նպաստելու համար Իդրամը ընդլայնել է մարզերում անհպում վճարումների ծածկույթը։«Ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում հնարավոր է վճարել Idram&IDBank հավելվածով, իսկ մարզային բիզնեսները նշածս թվի ուղիղ 40%-ն են, ընդ որում՝ մենք հստակ տեսնում ենք անհպում վճարումների ակտիվությունը մարզերում։ Մեր բոլոր պրոդուկտների շրջանակում, ներառյալ բանկային պրոդուկտները, մեր թիմի ներկայացուցիչները գնում են բիզնեսների մոտ՝ հնարավորություն տալով առանց ժամանակ կորցնելու ու երկար թղթաբանության ապահովել վճարային բացառիկ գործիքակազմ՝ սկսած ակնթարթային բիզնես վարկերի տրամադրումից մինչեւ աշխատավարձային քարտերի տրամադրում ու անհպում վճարային լուծումներ»,- նշել է Տիգրան Աղաջանյանը։IDBank-ի Կապանի մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Ստեփանյանի խոսքով՝ 2024-2025 թվականներին Բանկի մարզային մասնաճյուղերը զգալիորեն ավելացել են։ «Հիմա արդեն ունենք մասնաճյուղեր Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում, Արտաշատում, Հրազդանում, Պռոշյան գյուղում, Կապանի մասնաճյուղն էլ այս տարի ենք բացել՝ ավելի մոտ ու հասանելի դառնալով Սյունիքի մարզի հաճախորդների համար։ Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը մարզերում գերազանց հնարավորություն է ոչ միայն ֆիզիկական անձ հաճախորդներին էլ ավելի հարմարավետ սպասարկում տրամադրելու տեսանկյունից։ Մենք հասանելի ենք դարձրել նաեւ մեր բիզնես-հաճախորդների սպասարկումը․ նրանք այլեւս կարիք չունեն հասնելու Երեւան՝ բանկի մասնաճյուղ մտնելու համար։ Մենք ավելի ենք մոտենում բիզնեսներին՝ տրամադրելով նույն որակի բանկային ծառայություններ, ինչ Երեւանում», - նշել է Վլադիմիր Ստեփանյանը։IDBank-ը բանկային պրոդուկտների մեծ ու բազմազան ընտրություն ունի թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական հաճախորդների համար։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բոլոր մասնաճյուղերում հաճախորդները համապարփակ տեղեկատվություն կստանան իրենց հետաքրքրող պրոդուկտների մասին եւ պրոֆեսիոնալ խորհրդատվության շնորհիվ կկատարեն ճիշտ ընտրություն։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 6788