Ամիօ բանկը մասնակցել է Սյունիքում անցկացված բիզնես համաժողովին

04.11.2025 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #բիզնես համաժողով
Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Սյունիքի մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ 

Միջոցառումը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն են ունեցել շփվել բանկերի ներկայացուցիչների հետ եւ տեղեկանալ ֆինանսավորման հնարավորություններին։

Էքսպոյի ընթացքում Ամիօ բանկը ներկայացրել է բիզնեսների եւ ֆիզիկական անձանց համար նախատեսված պրոդուկտներն ու առավելությունները՝ կարեւորելով Սյունիքի մարզում բանկային ծառայությունների հասանելիությունը եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը։ Կապանի մասնաճյուղը դրա լավագույն օրինակն է․ այն մարզի բնակիչներին ու գործարարներին հնարավորություն է տալիս օգտվել բանկի ծառայություններից՝ արագ, ճկուն եւ հարմարավետ կերպով։

Համաժողովին մասնակցել են կառավարության, Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի, Կապան համայնքի եւ մարզի բիզնես համայնքի ներկայացուցիչներ։

«Ամիօ բանկը շարունակաբար աջակցում է տեղական բիզնեսների զարգացմանը՝ առաջարկելով արդյունավետ ֆինանսական լուծումներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW