ՀԲՄ համաժողովը Սյունիքում. բիզնեսի եւ բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ

03.11.2025 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ համաժողով

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Սյունիքի Կապան քաղաքում կայացել է «Սյունիքի մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով համաժողովը։ 

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծել է, որ պարբերաբար անցկացվող մարզային համաժողովների նպատակն է նպաստել պետություն-մասնավոր հատված եւ բանկային համակարգ երկխոսության մշակույթի զարգացմանը։

«Ունենալով ռազմավարական եւ աշխարհաքաղաքական նշանակության կարեւոր դիրք, բնահումքային հարուստ պաշարներ եւ արտադրական մեծ ներուժ՝ Սյունիքի մարզն, այնուամենայնիվ, ունի զարգացման չբացահայտված պոտենցիալ։ Այս տեսանկյունից ՀԲՄ նախաձեռնության նպատակն է ամրապնդել բիզնեսի եւ բանկային համակարգի փոխգործակցությունը՝ լսելով գործարարների կարիքներն ու առաջարկները, ներկայացնելով հաջողված փորձը եւ խթանելով ֆինանսական հասանելիությունը՝ ստեղծելով կայուն ու մրցունակ բիզնես միջավայր մարզերում»,-ասել է ՀԲՄ նախագահը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ ֆինանսական համակարգի աջակցությունն ու դրա հասանելիությունը համայնքներին կարեւոր են տարածաշրջանային բիզնես միջավայրի զարգացման համար։ 

«Սյունիքի մարզի առանձնահատկությունը նրա բազմաշերտ տնտեսությունն է՝ հանքարդյունաբերությունից մինչեւ գյուղատնտեսություն, զբոսաշրջությունից մինչեւ նորարարական ձեռնարկություններ: Այս բազմազանությունը ստեղծում է անսահման հնարավորություններ։ Եվ հենց այստեղ բանկային համակարգը կարող է դառնալ այն կամուրջը, որը միացնում է գաղափարը՝ ֆինանսավորմանը, իսկ նախաձեռնությունը՝ իրականացմանը», - նշել է ԿԲ նախագահը։

Նշվում է, որ Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում անցկացվել է «Բանկերը մեկ տեղում» էքսպո՝ ստեղծելով հարթակ Սյունիքի ձեռնարկատերերի ու բնակիչների համար, որպեսզի նրանք հանդիպեն բանկերի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու իրենց բիզնես գաղափարներն ու ծանոթանալու ֆինանսավորման ծրագրերին։

Էքսպոյին հաջորդած համաժողովի պանելային քննարկումների ընթացքում ներկայացվել են Սյունիքի մարզի բիզնես միջավայրի առանձնահատկությունները եւ հնարավորությունները, ինչպես նաեւ պետական աջակցության ծրագրերի դերը բիզնեսի զարգացման գործում։

Դիտում՝ 1490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW