Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշ NPS-ը

31.10.2025 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #NPS
Ամիօ բանկը գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը:

NPS-ը (Net Promoter Score) հաճախորդների լոյալությունը չափող միջազգային ցուցանիշ է։ Այն հիմնված է մեկ պարզ հարցի վրա․

«Որքանո՞վ խորհուրդ կտաք Ամիօ բանկը ձեր ընկերներին, ծանոթներին եւ մտերիմներին»։

NPS-ի վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ՝

•    ինչն է արդյունավետ գործում,
•    որտեղ կան բարելավման հնարավորություններ,
•    ինչպես կարելի է կառուցել երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։

Այս ցուցանիշը Ամիօ բանկի համար հատկապես կարեւոր է, քանզի Ամիօ բրենդի հիմքում ընկած է ընկերության գաղափարը, իսկ բանկի հայտարարած արժեքների մեջ ֆիքսված է վստահությունն ու մարդակենտրոնությունը։

«Վերջին երկու տարվա ընթացքում Ամիօ բանկի NPS ցուցանիշը աճել է 56-ից մինչեւ 80։ Սա 2 տարվա հետեւողական աշխատանքի արդյունք է, քանի որ բանկը ջանքեր չի խնայում՝ նոր պրոդուկտների ստեղծման, առկա պրոդուկտների բարելավման եւ, իհարկե, սպասարկման որակի անընդհատ բարձրացման համար։

Այս ցուցանիշը վերջնական նպատակ չէ, եւ Ամիօն գիտի, որ դեռ երկար ճանապարհ եւ բազմաթիվ ուղղություններ ունի, որոնք զարգացման ճանապարհին են։

Բանկի նպատակն է կառուցել երկարաժամկետ եւ կայուն հարաբերություններ իր հաճախորդների եւ հասարակության հետ։ Ուստի Ամիօն շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին շարունակական հետադարձ կապի համար եւ հորդորում կիսվել բանկի ծառայությունների եւ սպասարկման հետ կապված իրենց մտահոգություններով եւ առաջարկներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում ՝ Facebook, Instagram, LinkedIn։

Բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք բանկի պաշտոնական կայք՝ amiobank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW