UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

31.10.2025 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #UBPay #iSend
UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգը համագործակցություն է սկսել միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ մասնագիտացված iSend խոշորագույն ընկերության հետ: 

Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր եւ եվրոպական երկրներ:

Հայաստանից փոխանցումները հասանելի են ինչպես UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում, այնպես էլ բանկերի մոբայլ հավելվածների միջոցով: Փոխանցումներն իրականացվում են դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով եւ տրամադրվում ստացման երկրի ազգային արժույթով: Հաճախորդները կարող են ընտրել գումարը ստանալու իրենց հարմար եղանակը՝ բանկային հաշվեհամարին, էլեկտրոնային դրամապանակին կամ կանխիկ:

«iSend-ի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է UBPay-ի ռազմավարական զարգացման եւ անվտանգ եւ մատչելի միջազգային փոխանցումներ ապահովելու գործում։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել տարբերակների առավելագույն լայն ընտրություն եւ շահավետ պայմաններ», - նշել է UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:

2025թ. առաջին կիսամյակում, համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանում դրամական փոխանցումների ծավալն աճել է 6,7%-ով, ինչը վկայում է ոլորտի դինամիկ զարգացման մասին: UBPay-ը պլանավորում է դրամական փոխանցումների շուկայում իր դիրքերի ամրապնդում եւ միջազգային համագործակցության հետագա ընդլայնում:

«Այսօր մեզ բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի մեկ երրորդը: Մեր ինտուիտիվ ընկալելի API-ն ապահովում է բանկերի եւ ծառայությունների հեշտ ինտեգրում՝ թույլ տալով նրանց մատուցել անվտանգ եւ արդյունավետ ծառայություններ: Մանրամասն փաստաթղթավորման եւ աջակցության շնորհիվ մենք մեր գործընկերների համար հնարավորինս պարզեցնում ենք ինտեգրման գործընթացը»,- ասել է Սեյրան Սարգսյանը:

UBPay-ը փոխանցումների ապահով հարթակ է՝ մշակված բանկերի եւ դրամական փոխանցման համակարգերի համար Հայաստանում եւ ամբողջ աշխարհում: Դառնալով UBPay-ի գործընկեր՝ ընկերությունները կարող են ընդլայնել ծառայությունների ցանցը, ստանալ մրցակցային առավելություն եւ մեծացնել եկամուտը:

UBPay համակարգի օպերատորն է Յունիբանկը:

iSend-ը դրամական փոխանցումների ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը դրամական փոխանցումներ է իրականացնում ավելի քան 100 երկիր: 

Ընկերությունը համատեղում է նորարարական տեխնոլոգիաները հաճախորդակենտրոն մոտեցման հետ՝ ապահովելով միջազգային փոխանցումների անվտանգության եւ արդյունավետության բարձր մակարդակ:
Դիտում՝ 7728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW