Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով բանկի թվային փոխակերպման ընթացքը եւ ապագա զարգացումների տեսլականը։Բանկի թվային փոխակերպման գործընթացը մեկնարկել է 2023թ․, երբ Կոնվերս Բանկը նպատակադրել է ավանդական մոդելից անցում կատարել տեխնոլոգիական, տվյալահեն եւ մարդակենտրոն բանկային միջավայրի։ Գործընթացի հիմքում «Բանկ ընտանիքների համար» գաղափարն է, որի իրականացումը հնարավոր էր միայն արդյունավետ թիմային աշխատանքի, թափանցիկության վրա հիմնված բիզնես մշակույթի եւ գործընթացների պարզեցման շնորհիվ։«Մեր նպատակն է տեխնոլոգիան դարձնել բանկային մշակույթի անբաժանելի մաս՝ ձեւավորելով փոխկապակցված, հարմարավետ եւ մարդակենտրոն ֆինանսական էկոհամակարգ»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:Ընդգրկուն եւ արդյունավետ աշխատանքների շնորհիվ 2023թ․-ին բանկը ներկայացել է նոր բրենդային ինքնությամբ՝ գործարկելով Digital Family հարթակն ու C360 համակարգը։ 2024թ․ ներդրվել են վարքագծային UX լուծումներ, իսկ 2025թ․-ին Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր Converse Mobile հավելվածը, որը հիմնված է օգտատերերի վարքագծային արքետիպերի վրա եւ առանձնանում է մոդուլային (drag-and-drop) ինտերֆեյսով, անհատականացված դիզայնով եւ անվտանգության բարձր մակարդակով։«Այսօր Կոնվերս Բանկը գործում է որպես ճկուն, տվյալահեն թվային էկոհամակարգ՝ կենտրոնացած հաճախորդի փորձառության վրա։ Բանկն աստիճանաբար ընդլայնում է իր ծառայությունները եւ C360, lifestyle եւ ՓՄՁ աջակցության լուծումների միջոցով ինտեգրվում ավելի լայն էկոհամակարգի մեջ»,- ասվում է հաղորդագրությունում:«Մեր նպատակն է ստեղծել ֆինանսական փորձառություն, որն անտեսանելի է, բայց միշտ ներկա եւ օգտակար։ Փոխակերպումը չունի վերջնակետ․ դա մեր ռիթմն է, մեր աճի պատմությունն ու ապագա զարգացման հիմքը»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:BACEE հոբելյանական համաժողովը կայացել է հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը։Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4787