Երբ Ամիօ բանկը սկսեց իր վերաբրենդավորումը, կար հստակ գիտակցում՝ ժամանակակից բանկը պետք է լինի ճկուն, արագ եւ լսող։ Այս սկզբունքով վերջին երկու տարում Ամիօ բանկում ստեղծվել են տասնյակ նոր պրոդուկտներ, թվային լուծումներ եւ առավելություններ՝ հաճախորդների հարմարավետության եւ վստահության համար։Այսօր Ամիօ բանկն առաջարկում է․• Լիզինգ եւ ավտովարկ՝ պարզ եւ արագ ընթացակարգերով։• Սպառողական վարկեր՝ ցանկացած նպատակի համար, ինչպես նաեւ վերաֆինանսավորման հնարավորությամբ։• Բիզնես վարկեր՝ փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկությունների համար։• Ավանդներ՝ շահավետ եւ ճկուն պայմաններով։• Թվային քարտեր՝ անվճար թողարկմամբ AMIO Mobile հավելվածում։• Պարտատոմսեր՝ հասանելի առցանց, մի քանի հպումով, առանց մասնաճյուղ այցելելու։• Visa Signature Business քարտ՝ բիզնես հաճախորդների համար լրացուցիչ առավելություններով։• ArcaPay համակարգ՝ փոխանցումներ հեռախոսահամարով՝ առանց քարտային տվյալների։• Միջազգային փոխանցումներ, արագ դրամական փոխանցումներ եւ շուկայում առաջին՝ «Direct to Account» ծառայությունը։• Քեշբեքային առաջարկներ եւ ակցիաներ, այդ թվում՝ մինչեւ 5% քեշբեք 2025 թվականի հուլիսի 1-ից բանկի քարտապան դարձած հաճախորդների համար։ Քեշբեքը հասանելի է ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաեւ անկանխիկ գնումների համար։«Ամիօ բանկը շարժվում է դեպի թվայնացում, պարզեցում եւ հաճախորդի հարմարավետություն ու պահում իր հիմնական նպատակը՝ ստեղծել վստահելի, ժամանակակից եւ հաճախորդամետ միջավայր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1288