Հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6%-ով

27.10.2025 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՏԱՑ
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7.6%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.5%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5․7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ավելացել է 6%-ով, իսկ շինարարության ծավալը` 20.7%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 9.9%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 4.6%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.1%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 39․3%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 46․8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 33.4%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW