Հայաստանում անկանխիկ առեւտրից համընդհանուր հետճվարի համակարգ կներդրվի

27.10.2025 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հետվճար #անկանխիկ առեւտուր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում 2026 թվականից կներդրվի համընդհանուր հետվճարի համակարգ: 

«Այսինքն, բոլոր քաղաքացիներն անկանխիկ առեւտրի դեպքում իրենց առեւտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, անկանխիկ առեւտրի 2%-ը քաղաքացիները հետվճարի ձեւով կստանան»,- ԱԺ-ում 2026 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ զարգանալու է նաեւ անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի հետվերադարձի համակարգը.

«2026 թվականին սա հասնելու է 20% -ի՝ ներկայիս 10%-ի փոխարեն»:
Դիտում՝ 1685

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW