ԱրարատԲանկը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր

24.10.2025 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Ի՞նչ #որտե՞ղ #ե՞րբ»
Աշխարհը ստեղծվում է նրանց կողմից, ովքեր հարցեր են տալիս ու փնտրում դրանց պատասխանները։ ԱրարատԲանկի գիտակների թիմը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «4090 Բարեգործական» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի մրցաշարին, որտեղ տարբեր ոլորտների մասնագետներ միավորվել էին` աջակցելու 4-օրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից զինվորների կրթությանը։ 

Միջոցառման բացմանը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի աջակիցներին ու գլխավոր հովանավոր ԱրարատԲանկին՝ 2022թ․-ից ի վեր հիմնադրամի կողքին կանգնելու համար։ 

«Կան ծրագրեր, որոնց մասին խոսելիս բառերը չեն բավարարում, եւ դրանք փոխարինվում են էմոցիաներով, հատկապես այն մարդկանց հանդեպ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ նման ծրագրեր կյանքի կոչելու համար։ ԱրարատԲանկը, որպես պատասխանատու բիզնես շարունակելու է կանգնել ծրագրի կողքին։ Նման ծրագրերին աջակցություն ցուցաբերելը քննարկումից դուրս է, հատկապես, երբ խոսքը գնում է կրթության միջոցով 4-օրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից տղաների կյանքի որակը փոխելու մասին»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Ինտելեկտուալ խաղը մեկնարկել է բանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի անունից հնչեցված հարցով, որին ճիշտ է պատասխանել Brainy թիմը՝ ԱրարատԲանկի կողմից նվեր ստանալով Ուոլթեր Այզեքսոնի «Նորարարները» գիրքը՝ մակագրված բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի կողմից։

Բանկից հայտնել են, որ տասներկու թիմ մրցել է հետաքրքիր, ուրախ եւ ջերմ մթնոլորտում։ Մրցաշարը հաղթել է «Чайник вартет» թիմը, որի անդամներին Աննա Ալլահվերդյանը շնորհել է ԱրարատԲանկի Mastercard World Travel պրեմիում դասի քարտեր։ Բանկային ստանդարտ քարտերից տարբերվող Mastercard World Travel քարտը միավորում է ճկուն ծառայություններ ու բացառիկ հնարավորություններ։

«ԱրարատԲանկի աջակցությունն ու մասնակցությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցաշարին հերթական անգամ ընդգծում է բանկի կարեւոր ուղերձը՝ գիտելիքը ուժ է, իսկ աջակցությունը հայրենիքի նվիրյալներին՝ նրանց կյանքի փոփոխության գրավական։ Այս միջոցառումը եւս մեկ վկայություն էր այն բանի, որ երբ բիզնեսը վերհանում եւ հասցեագրում է հասարակության համար կարեւոր խնդիրներ, ձեւավորվում է երկարաժամկետ, ամուր կապ, որը ծառայում է գրագետ եւ բարեկեցիկ հասարակություն ունենալուն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW