Կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտ պայմանագիր

24.10.2025 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #Armenian Standard Derivatives Agreement
Կենտրոնական բանկը, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տեխնիկական աջակցությամբ եւ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդնում է հայկական իրավունքով կարգավորվող եւ միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր՝ Armenian Standard Derivatives Agreement (ASDA):

ԿԲ-ից հայտնել են, որ ASDA ստանդարտ պայմանագիրը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ եւ արժեթղթերի փոխառության (securities lending) գործարքների համար։
 
Պայմանագիրը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային եւ հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը, ինչպես նաեւ 2022 թվականին ներդրված ISDA արժեթղթերի ֆինանսավորման գործարքների հավելվածը։
 
ASDA պայմանագիրը

•    ճկուն է․ կարող է կարգավորվել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա օրենսդրությամբ։
•    ունիվերսալ է․ կիրառելի է ռեպո, ածանցյալ եւ արժեթղթերի փոխառության գործարքների համար։
•    որակյալ է․ ապահովում է հստակություն, կանխատեսելիություն եւ վստահություն կողմերի համար՝ լինելով գլոբալ ճանաչում ունեցող եւ միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագրի օրինակ:
 
Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կօգնի արդյունավետ կերպով զսպել ֆինանսական ռիսկերը, կկրճատի գործարքների համաձայնեցման երկարատեւ ու բարդ գործընթացները, կնվազեցնի անհատական պայմանագրերի պայմանների համաձայնեցմամբ պայմանավորված լրացուցիչ իրավաբանական ծախսերը, կապահովի իրավական հստակություն եւ կանխատեսելիություն, կհեշտացնի միջազգային գործընկերների հետ վստահելի եւ լայնածավալ գործարքների իրականացումը։
Դիտում՝ 1550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW