ԿԲ-ն ներկայացնում է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող եւս երեք նախագիծ

24.10.2025 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կրիպտոակտիվ
Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։

ԿԲ-ն ներկայացնում է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող եւս երեք կանոնակարգի նախագիծ եւ հրավիրում բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչեւ նոյեմբերի 6-ը:
 
Նոր նախագծերն են՝

•    կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի եւ ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, [Հավելվածներ,Ենթահավելված]

•    կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերը,

•    կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մասնաճյուղերի ղեկավարների գրանցման կարգը, [Հավելվածներ]
 
Ձեր դիտարկումներն ու առաջարկությունները կարող եք ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում - 2րդ փաթեթ», իսկ նամակում՝ Ձեր անուն ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ հետադարձ կապի համար։

Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով:
Դիտում՝ 1270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW