Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, որի միջոցով միկրո, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչեւ 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով։ Բանկից հայտնել են, որ ծրագրի շրջանակում ձեռնարկատերերը հնարավորություն ունեն ձեռք բերել նաեւ հավելյալ միջոցներ՝ վարկի գումարի մինչեւ 40%-ի չափով։ «Restart» բիզնես վարկերի եւ վարկային գծերի վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Դրամով տրամադրվող վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքն սկսվում է 11.50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ 11.91%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում տոկոսադրույքն սկսվում է 8․50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.15%-ից։Նշվում է, որ անկախ նախորդ վարկի պայմանագրի ժամկետից, Ֆասթ Բանկում վարկերը տրամադրվում են 37-120 ամսով։«Restart» բիզնես վարկերի եւ վարկային գծերի վերաֆինանսավորումը հասանելի է 15 մլն-ից մինչեւ 400 մլն դրամի կամ 40 հազարից մինչեւ 1 միլիոն դոլարի սահմաններում։ Ֆասթ Բանկը հոգում է գրավադրման հետ կապված ծախսերը։«Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1345