Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ

21.10.2025 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram Junior #Ֆինանսական գրագիտություն
Այսօրվա թվային աշխարհում, երբ անկանխիկ վճարումները դարձել են առօրյայի անբաժան մաս, ոչ միայն մեծահասակները, այլեւ երեխաները ունեն ֆինանսական գրագիտության եւ անվտանգ անկանխիկ վճարումների կարիք։

Idram-ի նախաձեռնած ֆինանսական գրագիտության հանրահռչակման արշավի շրջանակում ՀՀ տարբեր դպրոցներից մի խումբ երեխաներ այս անգամ այցելել են ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու Idram Junior-ի հետ, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտության հիմունքներին։

Երեք տարի առաջ Idram ընկերությունը գործարկել է Հայաստանում առաջին մանկական ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը: Այն թույլ է տալիս 8-16 տարեկան երեխաներին ունենալ անձնական հաշիվ, կատարել անկանխիկ վճարումներ, խնայել եւ ամենակարեւորը՝ ծնողների վերահսկողության ներքո զարգացնել ֆինանսական գրագիտություն։

Բացի գործնական հնարավորություններից, հավելվածում ներառված են նաեւ խաղային գործիքներ, որոնք օգնում են երեխաներին հեշտ, հետաքրքիր եւ ընկալելի ձեւով ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմնական սկզբունքներին։ Այդպես հավելվածը դառնում է ոչ միայն օգտակար, այլ նաեւ ուսուցողական։ Արդեն այս տարվա սեպտեմբերից սկսած՝ դպրոցականների համար հավելվածում անցկացվում են ֆինանսական գրագիտության մրցաշարեր, որոնց հաղթողներին սպասում են արժեքավոր ու հիշարժան մրցանակներ Idram-ի կողմից։ 

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 5905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW