Նամակները վիրուսային են եւ կեղծ. ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը

20.10.2025 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վիրուս
Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձեւաչափով ֆայլով։

ԿԲ-ից տեղեկացնում են, որ նշված նամակները վիրուսային են եւ կեղծ: ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը, չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին եւ անմիջապես ջնջել նման նամակները:
 
«Կենտրոնական բանկը որեւէ առնչություն չունի տվյալ նամակների հետ եւ երբեւէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով եւ նման էլեկտրոնային հասցեներից»,- ասվում է հաղորդագրությունում: 
Դիտում՝ 1701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW