Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել

15.10.2025 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #մոբայլ հավելված
Converse Mobile հավելվածի հերթական թարմացման շրջանակում Կոնվերս Բանկը ներդրել է հավելյալ լուծում, որը թույլ չի տալիս պատճենել կամ տեսագրել էկրանը, երբ երեւում է հավելվածը։ Սրանով բանկն ուժեղացրել է հաճախորդների ֆինանսական տվյալների պաշտպանության մակարդակը ֆինանսական զեղծարարությունների դեպքերը կանխելու նպատակով։

Ֆինանսական զեղծարարությունների աճը մտահոգիչ է

«Alloy, 2024 State of Fraud Benchmark Report»-ի համաձայն, նախորդ տարի սպառողական զեղծարարություններն աճել են ավելի քան երկու երրորդով։ Զեղծարարությունների հետեւանքով ԱՄՆ-ում վնասը կազմել է շուրջ 16.6 միլիարդ դոլար:

Հայաստանում եւս աճ է գրանցվել ավելի քան 50%-ով, 90%-ը բաժին է ընկել ֆինանսական ոլորտին։ 

Զեղծարարություններից ամենատարածվածը ֆինանսների գողությունն է սմարթֆոններին ու առցանց հաշիվներին չարտոնված հասանելիության, այդ թվում՝ հղումների ու վնասակիր հավելվածների միջոցով։

Անվտանգության նոր գործիք հավելվածում

Converse Mobile-ում ներդրվել է անվտանգության նոր համակարգ. այն կանխում է հավելվածին «դրսից» հասանելիությունը, նաեւ էկրանի պատճենումը կամ տեսագրումը։ Զեղծարարներն այդ դեպքում տեսնում են միայն կապույտ էկրան՝ Կոնվերս Բանկի ապրանքանշանով: Հաճախորդի ֆինանսները պաշտպանված են լինում նույնիսկ անզգույշ գործողությունների դեպքում։

Սա անվտանգության ապահովման եւս մեկ կարեւոր գործիք է, որը, Trusted Device համակարգին զուգահեռ, ապահովելու է Ձեր ֆինանսների անվտանգությունը:

Կոնվերս Բանկից հիշեցնում են, որ բանկը Հայաստանում առաջինն է ներդրել գործարքների ապահովության Trusted Device համակարգը, որը թույլ է տալիս հավելված մուտք գործել միայն բանկում գրանցված գաջեթով: Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա այլ սարքից մուտք գործել Converse Mobile:

Սարքը փոխելու դեպքում հաճախորդը կրկին նույնականացում է անցնում, որպեսզի կարողանա մուտք գործել նոր սարքով։

Եթե ցանկանում եք անդորրագիր ուղարկել

Գիտենք, որ մեր հաճախորդներից շատերը, կատարելով առցանց վճարում կամ փոխանցում, պատճենում էին գործարքի կարգավիճակը ցույց տվող էջը եւ ուղարկում երկրորդ կողմին` որպես հիմնավորում: Այսօր, անվտանգության նկատառումով, դա անհնար է: 

«Երբ ընտրությունը երկու հավելյալ click-ի եւ հաճախորդների ֆինանսների անվտանգության միջեւ է, մենք ընտրում ենք երկրորդը: Որպես այլընտրանք առաջարկում ենք կիսվել՝ share անել գործարքի անդորրագիրը: Դրա համար գլխավոր էջում մուտք գործեք Գործարքների պատմություն, ընտրեք գործարքը, Անդորրագիր եւ կիսվեք: 

Ձեր ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW