Ինեկոբանկն իր ռազմավարական գործընկեր Salesforce-ի հետ այցելել է ԿԲ

10.10.2025 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Salesforce
Ինեկոբանկի հետ բացառիկ համագործակցության շրջանակում հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) եւ բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ն արդեն Հայաստանում է։

Պաշտոնական այցի ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը եւ Salesforce-ի Արեւելյան Եվրոպայի եւ Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը հանդիպել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի հետ։ Քննարկվել են թվայնացման, նորարարությունների եւ միջազգային լավագույն փորձի համադրման հնարավորությունները՝ Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման համատեքստում։

Այս նշանակալի այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին՝ 18․30, Digitec Expo-ի Digiconf 2025-ի ընթացքում, Հայկ Ոսկանյանը եւ Հրվոյե Սուպիչը հանդես կգան համատեղ քննարկմամբ (Fireside Chat)։ Նրանք կբացահայտեն իրենց տեսլականը հաճախորդակենտրոն տեխնոլոգիական լուծումների, տվյալների ավտոմատացման, վստահության եւ համապատասխանության արդյունավետ կառավարման վերաբերյալ։ Քննարկման ընթացքում կանդրադառնան նաեւ նորարարությունների ազդեցությանը Հայաստանի ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների վրա։

Միջոցառման ավարտին կկայանա Ինեկոբանկի եւ Salesforce-ի միջեւ ռազմավարական գործընկերության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։
Դիտում՝ 1907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW