Բնությունը՝ երաժշտության լեզվով․ IDBank-ը «Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր գործընկեր

03.10.2025 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Սիմֆոնիկ անտառ»
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը նշանավորում է «Սիմֆոնիկ անտառով»։ Հայաստանում նոր անտառ կստեղծվի, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշ։ Անտառտնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։

Նախագծի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի յուրօրինակ համերգային երեկոյով։ Համերգի գլխավոր գործընկերն IDBank-ն է։ Բացի այդ, IDBank-ը եւ Իդրամը անտառապատման նախագծին միացել են նաեւ ընկերությունների «Մի դրամի ուժը» նախագծով՝ անտառտնկման գործընկեր «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն հայտարարելով հոկտեմբեր ամսվա շահառու կազմակերպություն։ 

«Լավ միտքն այնքանով է լավ, մինչեւ որ կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք օգնում են, որպեսզի այդ միտքը դառնա իրականություն»: Շնորհակալություն բոլոր անհատներին ու կազմակերպություններին՝ «Սիմֆոնիկ անտառի» գաղափարին հավատալու եւ միանալու համար»,- ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն ընդգծել է՝ ուրախ են, որ հենց այս տարբերակով է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը որոշել նշանավորել իր 20-րդ համերգաշրջանը․ «Անտառը վերածնվող կյանքի եւ հավերժության խորհրդանիշն է։ 20 000 ծառը, որոնք տնկվելու են Ջրաշենում՝ Շիրակի մարզում, կդառնան նոր անտառ, տարեցտարի կաճեն, կմեծանան եւ կօգնեն մեր հայրենի բնությանը»։ 

«Նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է եւս մեկ քայլ կատարելու դեպի ավելի մաքուր, ավելի լավ ու անտառաշատ Հայաստան։ Մենք, բնականաբար, չէինք կարող հնարավորությունը բաց թողնել եւ չաջակցել այս հրաշալի մշակութային իրադարձությանը, որը «Սիմֆոնիկ անտառի» հիմնադրմանն է նվիրված։ Բացի համերգին աջակցելուց, IDBank եւ Իդրամը ընկերությունների «Մի դրամի ուժը» նախագծով եւս միացել ենք «Սիմֆոնիկ անտառի» գաղափարին՝ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն հայտարարելով հոկտեմբեր ամսվա շահառու»,- նշել է IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ 

 «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 000 ծառ է տնկվել։ Ակնկալվում է, որ նոր համագործակցության արդյունքում Հայաստանի անտառային ֆոնդը կավելանա եւս 6000-ից ավելի ծառով։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 8188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW