Սեպտեմբերին ռուսաստանցիներն ամենից հաճախ ինքնաբուխ մեկնել են Դուբայ եւ Երեւան

02.10.2025 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /
Սեպտեմբերին ռուսաստանցիների ինքնաբուխ ճանապարհորդությունների համար ամենատարածված արտասահմանյան ուղղություններն էին Դուբայը եւ Երեւանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքները։ Փորձագետները վերլուծել են արտերկրում հյուրանոցների ամրագրումները, որոնք կատարվել են տեղավորվելուց մեկ-երկու օր առաջ։

Դուբայն աշնան սկզբին ինքնաբուխ ճանապարհորդությունների համար ամենատարածված արտասահմանյան քաղաքն է, որտեղ ամրագրումների 45.1%-ը կատարվել են տեղավորվելուց երկու օր առաջ։ Ճանապարհորդները գրեթե նույնքան ուղեւորվել են Երեւան (43.9%) եւ Ալմաթի (42.9%)։

Բացի այդ, այն վայրերի ցանկում, որտեղ ռուսաստանցիները վերջին պահին են հյուրանոցներ ամրագրել, ներառված են Անթալիան (40.7%), Տաշքենդը (40%), Աստանան (36.9%), Թբիլիսին (36.2%), Մինսկը (36.1%), Բանգկոկը (30.7%) եւ Ստամբուլը (29.5%):
Դիտում՝ 5551

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW