ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես չի գործի

25.09.2025 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կենտրոնացված ռեեստր
Սեպտեմբերի 25-ին մինչեւ ժամը 18:00-ը, տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: 

ԿԲ-ից հայտնել են, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը: Ինչպես նաեւ հասանելի չի լինի զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաեւ ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:
Դիտում՝ 1955

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW