Սեպտեմբերի 8-11-ը RiskX 2025 by Mastercard-ը համախմբել էր ավելի քան 600 մասնագետի 50-ից ավելի երկրից՝ քննարկելու միջազգային փոխանցումների ու վճարումների անվտանգությանը, ռիսկերի զսպմանը վերաբերող հարցեր: Քարտային գործարքների անվտանգությունն՝ առաջնահերթությունRiskX 2025 by Mastercard-ի առանցքում միջազգային քարտային գործարքների անվտանգությունն էր, արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կիբեռհանցագործությունների կանխարգելման, ռիսկերի զսպման համար, ինչպես նաեւ նոր ծրագրային լուծումների ինտեգրման հնարավոր ազդեցությունը միջազգային անկանխիկ գործարքների անվտանգության մակարդակի բարձրացման վրա:Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից այդ նպատակով մշակված եւ շատ բանկերում ներդրված ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն արդեն երկար ժամանակ կիրառվում է նաեւ Կոնվերս Բանկում:Կոնվերս Բանկի հաջողված փորձառությունըMastercard-ով միջազգային անկանխիկ գործարքների վերահսկմանը միտված ծրագրի հիմքում, առաջին հերթին, անվտանգությունն է ու արագությունը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է բանկային գործարքների նկատմամբ վստահության բարձրացման:Mastercard-ի թվային լուծումը հիանալի եւ ճկուն գործիք է, որի ներդրումից շահում է թե ֆինանսական կազմակերպությունը, թե հաճախորդը:Կոնվերս Բանկի Քարտերի վարչության պետ Ինեսսա Հայրապետյանը նշել է, որ խոսքը նախեւառաջ բանկերի արտարժութային՝ փոխարժեքով պայմանավորված ռիսկերի զսպման մասին է, ինչը թույլ է տալիս խուսափել ֆինանսական կորուստներից: Ծրագրի ազդեցությունը կամ արդյունավետությունը հաճախորդների համար տեսանելի չէ, սակայն անհերքելի է. սա գործիք է, որը թույլ է տալիս արագ արձագանքել միջազգային անկանխիկ գործարքների, գնումների ժամանակ զեղծարարություններից տուժածների բողոքներին եւ քայլեր ձեռնարկել միջոցները հետ վերադարձնելու ուղղությամբ՝ առանց հավելյալ ծախսերի:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1962