Ֆասթ Բանկի հաճախորդների ընթացիկ բոլոր հաշիվները խնայողական են անկախ արժույթից։ Ընդ որում, ՀՀ դրամով հաշիվների համար գործում է տարեկան 5% անվանական տոկոսադրույք։Բանկից հայտնել են, որ հաճախորդները կարիք չունեն բացել առանձին խնայողական հաշիվներ, քանի որ Ֆասթ Բանկում դրական մնացորդի վրա տոկոսադրույք հաշվարկվում է եւ բանկային, եւ քարտային դրամային հաշիվների վրա։Ֆասթ Բանկում հաշիվ բացել կամ ԱկնՔարտ պատվիրել հնարավոր է 24/7 գրաֆիկով՝ Fast Bank Mobile հավելվածով կամ բանկի մասնաճյուղերի միջոցով։ Fast Bank Mobile-ով բացված հաշիվները նաեւ կարելի է անվանափոխել եւ օգտագործել ըստ նպատակների։Նշվում է, որ Ֆասթ Բանկն այս պահին առաջարկում է լավագույն պայմաններով անսահմանափակ համալրման հնարավորությամբ ավանդը, 367-550 օրվա դեպքում՝ 10.50% անվանական տոկոսադրույք ՀՀ դրամով, եկամտաբերությունը՝ 10․24-10.49%, ԱՄՆ դոլարով՝ 6%, եկամտաբերությունը՝ 5․90-6․00%, Եվրոյով՝ 5%, եկամտաբերությունը՝ 4․94-5․00%։ Բանկի կողմից վճարած տոկոսագումարից գանձվող եկամտահարկը 10% է:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1663