Ակբա Լիզինգ. Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով

19.09.2025 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Լիզինգ
Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ եւ արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար։

Սեպտեմբերի 19-ից 21-ը ներառյալ «Մերիդիան» կենտրոնում անցկացվող էքսպոյի ընթացքում Ակբա Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել բժշկական նորագույն սարքավորումներ` ընդամենը 5% կանխավճարով, եւ ստանալ առաջին տարվա ապահովագրությունը որպես նվեր։

«Ակբա Լիզինգը բժշկական հաստատություններին հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով ձեռք բերել նորարարական բժշկական սարքավորումներ, որը կօգնի արդիականացնել իրենց տեխնիկական հագեցվածությունը։ Բացի այդ, MedMeet 2025-ի շրջանակում մեր մատակարարների հետ համագործակցությամբ տրամադրվում են նաեւ այլ հատուկ առաջարկներ՝ բժշկական սարքավորումների համար հատուկ գին եւ առաջին տարվա ապահովագրությունը անվճար»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գրիգորյանը։

MedMeet-ի շրջանակում այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալ առողջապահական ոլորտի նորարարություններին, ինչպես նաեւ մասնակցել տարբեր մասնագիտական քննարկումների։ 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 2208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW