Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հույս է հայտնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հետ կապված «անորոշություններն արագ լուծում կստանան»:Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունն իջեցրել է ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը։«Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան եւ ռեյտինգի նվազումը կլինի կարճաժամկետ։ Չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ազդեցություն կունենա, առավել եւս՝ ֆինանսական կայունության վրա», - ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը: Tweet Դիտում՝ 2969