Այժմ հնարավոր է Հայէկոնոմբանկի մոբյալ հավելվածում նույնականացման եւ գրանցման գործընթացն անցնել նաեւ imID-ի միջոցով: Վերջինս Հայաստանի ազգային թվային ինքնության եւ վստահության ծառայությունների մատակարար է, որը տրամադրում է Identification-as-a-Service (IDaaS), Authentication-as-a-Service (AuthaaS) եւ Signature-as-a-Service (SignaaS) լուծումներ։«Հայէկոնոմբանկի եւ imID ընկերության համագործակցության արդյունքում AEB Mobile-ում նույնականացումը եւ գրանցումը դառնում է ավելի արագ եւ հարմարավետ. անհրաժեշտ անձնական տվյալներն անվտանգ կերպով ներբեռնվում են արդեն իսկ imID համակարգում առկա գրանցված տվյալներից, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը, հեշտացնել տվյալների լրացման գործընթացը եւ ընդլայնել հաճախորդների թվային հասանելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։Գրանցվելով AEB Mobile-ում՝ հաճախորդները հնարավորություն կունենան անվճար բացել հաշիվներ, առանց բանկ այցելելու իրականացնել բազում գործառնություններ՝ հաշիվների կառավարում, վճարումներ, փոխանցումներ, ինչպես նաեւ դիմել քարտերի, վարկերի, ավանդների եւ այլ ծառայությունների համար։AEB Mobile-ի ամբողջական հնարավորություններին հնարավոր է ծանոթանալ բանկի կայքում:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 4765