Գալստյան. Հայաստանում 12-ամսյա գնաճն օգոստոսին կազմել է 3.6%

09.09.2025 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #Մարտին Գալստյան
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2025-ի անցած 8 ամսվա ընթացքում ՀՀ-ում 12-ամսյա գնաճը ձեւավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 3.6%։ 

«Գնաճը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի հետ։ Բացի այդ,  տարեսկզբին համահունչ են աճել նաեւ կարգավորող ծառայությունների, մասնավորապես, տրանսպորտի սակագները։ Այս ամենին զուգահեռ հիմնարար գնաճի տեսանկյունից հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում` վերջին ամիսներին ձեւավորվելով 2-2.5%-ի միջակայքում։ 

Այս պայմաններում գնաճային սպասումները սկսել են նվազել` մոտենալով թիրախային մակարդակին»,- Ազգային ժողովում ներկայացնելով ԿԲ տարեկան հաղորդումը՝ ասել է Մարտին Գալստյանը:

Նա նշել է, որ ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից 2025-ի համար 12-ամսյա գնաճը գնահատվում է 3%-ի շրջանակում.

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ` միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3%-ի մակարդակի եւ գների կայունության ապահովման համար»:
Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW