YoYo-ն իրականացրել է ֆուտբոլային չելենջ իր օգտատերերի համար

08.09.2025 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#YoYo #Ֆասթ Շիֆթ
«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը «YoYo» բջջային հավելվածի գործարկման շրջանակում օրերս կազմակերպել էր ֆուտբոլային չելենջ  Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։ 

Ֆուտբոլային չելենջին մասնակցել է հավելվածի տասը ակտիվ օգտատեր։ Բոլոր մասնակիցներն ստացել են բրենդավորված նվերներ, իսկ գլխավոր մրցանակը՝  PlayStation 5-ը, բաժին է հասել մրցույթի հաղթողին։ 

«YoYo»-ն էլեկտրոնային դրամապանակ է՝ նախատեսված 4-16 տարեկան երեխաների եւ դեռահասների համար։ «YoYo» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին եւ դեռահասներին կատարել անկանխիկ, անհպում վճարումներ 22.000+ վաճառակետերում եւ մի շարք օնլայն հարթակներում, որտեղ Ֆասթ Շիֆթը հասանելի է որպես վճարամիջոց։ Էլեկտրոնային դրամապանակը նաեւ ծնողական վերահսկողության ապահով միջոց է։

«Ֆասթ Շիֆթը շարունակաբար խթանում է առողջ ու ակտիվ ապրելակերպը՝ միաժամանակ նպաստելով երեխաների ֆինանսական գրագիտության զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

«YoYo» էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։ 

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություն։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW