Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը սեպտեմբերի 5-ից 7-ը մասնակցում է տարվա ամենամեծ TOON Expo-ին: Ինչպես նշել են բանկում, ցուցահանդեսի ամենականաչ տաղավարում այցելուները կգտնեն հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի եւ առեւտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար, ինչպես նաեւ ներդրումային վարկ՝ արտերկրում գույք գնելու համար։ Էքսպոյի շրջանակում Ամերիան ներկայացնում է նաեւ իր նոր պրոդուկտը` հիփոթեքային փուլային վարկավորում, որի մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչեւ շենքի կառուցապատման ավարտը։«Մեր նպատակը ոչ միայն մեր հաճախորդներին մատչելի եւ նորարարական հիփոթեքային լուծումներ ներկայացնել է, այլեւ գործընկերների հետ միասին շարունակել առաջ մղել ոլորտի զարգացումը։ Տարիների ընթացքում TOON Expo-ն դարձել է անշարժ գույքի եւ հիփոթեքային շուկայի կարեւորագույն հարթակներից մեկը։ Մենք համոզված ենք, որ նման միջոցառումները հնարավորություն են ստեղծում բոլոր խաղացողների համար ավելի սերտ համագործակցելու, կիսելու փորձն ու լավագույն պրակտիկաները, ինչպես նաեւ համատեղ նպաստելու շուկայի առողջ ու կայուն առաջընթացին»,- նշել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գեւորգյանը։TOON Expo-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման հատուկ պայմաններ. էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուները կարող են օգտվել 12% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12.67%) հիփոթեքային վարկի հնարավորությունից: Բացի այդ, այցելուները կստանան նաեւ 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար: Նշվում է նաեւ, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով` 30.06.2025թ. դրությամբ գերազանցելով 360 մլրդ դրամը: «Հատկանշական է, որ 2025թ.-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։ Հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար եւ մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաեւ ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաեւ կարող են օգտվել մի շարք զեղչերից եւ հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում, օգտվել վարկային եւ վերանորոգման հաշվիչներից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2587