Հայէկոնոմբանկը հերթական մրցանակն է ստացել Ասիական Զարգացման Բանկի կողմից

05.09.2025 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ԱԶԲ
Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպվող առեւտրի ֆինանսավորման գծով տասնմեկերորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2025թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»:

Հայէկոնոմբանկից հայտնել են, որ այս մրցանակը ստանում են արդեն վեցերորդ անգամ՝ սկսած 2015 թվականից: Մրցանակը շնորհվում է Ասիական Զարգացման Բանկի լավագույն միջազգային գործընկերներին ակտիվ եւ վստահելի համագործակցության համար:

««Ասիական Զարգացման Բանկի երաշխավորությամբ՝ «Առեւտրի եւ մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի» (TSCFP) շրջանակում բանկը ներգրավել է առեւտրի ֆինանսավորման գծով նպատակային ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, արտադրական ու բնապահպանական խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից սարքավորումների ձեռքբերման եւ գործունեության զարգացման նպատակով:

Ասիական Զարգացման Բանկի եւ Հայէկոնոմբանկի միջեւ երկարամյա արդյունավետ համագործակցությունը մշտապես նպաստել է բանկի հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և պահանջները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 6060

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW