Yandex Go հավելվածում գործարկվել է նոր Premier սակագինը, որը հնարավորություն է տալիս պատվիրել ուղևորություններ ներկայացուցչական դասի ավտոմեքենաներով։ Այն համալրում է Ultima պրեմիում ծառայությունների շարքը, որտեղ արդեն հասանելի են Business սակագնով ուղևորություններն ու վերջերս Հայաստանում գործարկված ուղղաթիռային թռիչքները։Premier սակագնով ուղևորությունները սպասարկում են միայն 4․8 և ավելի վարկանիշ ունեցող վարորդներ, որոնք անցել են խիստ ընտրության փուլ, ներառյալ՝ առցանց թեստավորում և քննություն։ Բոլոր վարորդները հետևում են բիզնես հագուստի դրես կոդին։ Սրահում նախատեսված են Android և iOS (ներառյալ Type-C) լիցքավորիչներ, խոնավ անձեռոցիկներ և ջուր՝ նախատեսված յուրաքանչյուր ուղևորի համար։ Գործընկեր ավտոպարկում ընդգրկված են սև գույնի պրեմիում դասի ավտոմեքենաներ, օրինակ՝ Maxus MIFA 9։ Ultima-ն վերջերս գործարկեց նաև ուղղաթիռային ուղևորություններ․ օգտատերերը կարող են ընտրել անհատական երթուղի Copter սակագնով կամ տեսարժան վայրերի դիտման թռիչք Sky Tour սակագնով․ այս ամենը հասանելի է Yandex Go հավելվածում։«Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ծառայությունը՝ զարմացնելու և ոգեշնչելու օգտատերերին, առաջարկելու առանձնահատուկ փորձառություն՝ նոր որակի և մանրուքներին ուշադրություն դարձնելու միջոցով։ Premier սակագինը ևս մեկ քայլ է դեպի իսկապես պրեմիում ծառայության ստեղծում», - նշել է Ultima Yandex Go-ի ղեկավար Գոռ Սինանյանը: Tweet Դիտում՝ 5782