Fun Fruit-ը Հոնկոնգում մասնակցել է Asia Fruit Logistica ցուցահանդեսին

05.09.2025 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fun Fruit #Asia Fruit Logistica
Աշխարհի առաջատար կենտրոններից մեկում՝ Հոնկոնգում, անցկացվել է Asia Fruit Logistica ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ հայկական Fun Fruit ընկերությունը։

«Asia Fruit Logistica ցուցահանդեսին հայկական Fun Fruit-ի մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ներկայացնել իր տեսականին ասիական շուկայում, ձեռք բերել նոր ծանոթություններ ու հետագա համագործակցության պայմանավորվածություններ։ Այն կարեւոր հարթակ է, որը կարող է առաջիկայում հիմք հանդիսանալ Ասիայում Fun Fruit ընկերության ներկայությունն ապահովելու համար»,- ասվում է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության հաղորդագրությունում:

Fun Fruit-ը հայկական ընկերություն է, որը զբաղվում է տանձի, խնձորի, դեղձի, ծիրանի եւ կեռասի աճեցմամբ, ընկերությունն ունի 300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ։

Նշվում է, որ Fun Fruit-ի մրգերը արտահանվում են Հայաստանի սահմաններից դուրս՝ «արժանանալով վստահության եւ ճանաչման ինչպես ԱՄԷ-ի, այնպես էլ ԵԱՏՄ շուկաների սպառողների շրջանում»:
Դիտում՝ 1922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW