Բնակարանի ձեռքբերում 0% տոկոսադրույքով. Յունիբանկի առաջարկը TOON EXPO 2025-ում

05.09.2025 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #TOON EXPO 2025
Յունիբանկը կմասնակցի Հայաստանում անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ TOON EXPO YEREVAN 2025-ին, որը կկայանա սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան կենտրոնում: Բանկն իր տաղավարում կներկայացնի շահավետ առաջարկներ՝ նպատակ ունենալով ավելի հասանելի դարձնել բնակարանի ձեռքբերումը:

Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր առաջնային կամ երկրորդային շուկայում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար՝ առանց կանխավճարի եւ եկամուտների վերլուծության: Վարկը տրամադրվում է մինչեւ 240 ամիս ժամկետով:

Բանկը շահավետ առաջարկ է մշակել նաեւ այն հաճախորդների համար, որոնք արդեն իսկ ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում եւ ցանկանում են կատարել վերաֆինանսավորում: Գործող վարկը կարելի է տեղափոխել Յունիբանկ՝ տարեկան տոկոսադրույքը սահմանելով 11.95%:

Կառուցապատողից բնակարան, թաունհաուս կամ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար բանկն ընձեռում է տարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն: Առավելագույն գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 0%:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան իրականացնել վարկերի նախահաստատումը հենց տեղում՝ Յունիբանկի տաղավարում:

«Ապահովելով լայն համագործակցություն կառուցապատողների հետ՝ Յունիբանկն ակտիվ աշխատում է hիփոթեքային վարկավորման ուղղությամբ, այդ թվում՝ պետական ծրագրերով: 2024 թվականին բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելը գրեթե կրկնապատկվել է: Յունիբանկը դարձել է նաեւ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հիմնական մասնակիցներից մեկը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW