2026-ին M&A գործարքների ծավալն աշխարհում կարող է հասնել ռեկորդային մակարդակի

03.09.2025 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
Ամբողջ աշխարհում միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործարքների ծավալը հաջորդ տարի կարող է հասնել պատմական առավելագույնի, կանխատեսում է Goldman Sachs-ը:

«Եթե ներկայիս դինամիկան պահպանվի, կա հավանականություն, որ 2026 թվականը կլինի ռեկորդային տարի M&A շուկայի պատմության մեջ», - ասել է բանկի գլոբալ M&A բաժնի ղեկավար Թիմ Ինգրասիան։

Նրա խոսքով՝ գործարքների ծավալը կարող է աճել մինչեւ $3,1 տրիլիոն այս տարի եւ մինչեւ $3,9 տրիլիոն հաջորդ տարի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2021 թվականին եւ կազմել էր $3,6 տրիլիոն, հիշեցրել է փորձագետը Dealogic հետազոտական ընկերության տվյալները։

Վերջին տարիներին միաձուլումների եւ ձեռքբերումների գործարքների քանակը եւ ծավալը նվազել են, այդ թվում՝ տոկոսադրույքների կտրուկ աճի պատճառով: 2025 թվականի սկզբին սկսված վերականգնումը խաթարվեց ԱՄՆ-ի կողմից ներմուծման մաքսատուրքերի մտցնելու ծրագրերով, որոնք անկայունություն առաջացրին ֆինանսական շուկաներում, սակայն իրավիճակը զգալիորեն բարելավվեց ամռանը, նշում է Bloomberg-ը:

Dealogic-ի տվյալներով՝ հունվար-հուլիս ամիսներին ամբողջ աշխարհում M&A գործարքների ծավալը կազմել է $2,6 տրիլիոն, ինչը վերջին չորս տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում ակտիվության աճի շնորհիվ։ Միաժամանակ, գործարքների ընդհանուր արժեքը 28%-ով ավելի է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, չնայած դրանց թիվը 16%-ով ցածր է եղել։ Դա պայմանավորված է եղել $10 միլիարդից ավելի արժողությամբ մի քանի մեգա-գործարքներով:
Դիտում՝ 4477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW