Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին

29.08.2025 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evoca #TOON EXPO 2025
Սեպտեմբերի 5-7-ը Meridian Expo կենտրոնում տեղի կունենա TOON EXPO ցուցահանդեսը, որտեղ Evoca-ն հանդես կգա հատուկ առաջարկներով։

Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին՝ Հայաստանում անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի ամենամեծ եւ մասշտաբային ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 5-րդ անգամ։

Էքսպոյի ընթացքում այցելուները կկարողանան գտնել իրենց նոր բնակարանը կառուցապատող ընկերություններից, դիմել հիփոթեքի համար Evoca-ի տաղավարում, տեղում ձեւակերպել վերանորոգման վարկ եւ օգտվել բանկի հատուկ պայմաններից, որոնք կգործեն միայն էքսպոյի օրերին։

- Բանկի առաջարկները

Վերանորոգո՞ւմ կամ կահավորո՞ւմ եք ձեր բնակարանը եւ գումա՞ր է անհրաժեշտ։

EvocaHOME օվերդրաֆտ. կենցաղային տեխնիկայի, կահույքի եւ շինանյութերի ձեռքբերում՝ մինչեւ 10 մլն դրամ սահմանաչափով եւ մինչեւ 60 ամիս մարման ժամկետով։

Ցանկանում եք ձեռք բերել նոր բնակարան նորակառույց շենքո՞ւմ կամ երկրորդական շուկայի՞ց։

Հիփոթեքային վարկ. բնակարան կամ տուն ձեռք բերելու համար ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ մինչեւ 80 մլն դրամ սահմանաչափով եւ մինչեւ 240 ամիս մարման ժամկետով։

Իսկ կցանկանա՞ք տեղափոխել Ձեր վարկը Evocabank եւ մեր կողմից ստանալ հատուկ արտոնություններ։

Հիփոթեքի վերաֆինանսավորում. վարկի ֆինանսավորում՝ տոկոսադրույքի ճկուն պայմաններով, մինչեւ 240 ամիս մարման ժամկետով եւ մի շարք այլ առավելություններով`

•    1% cashback
•    Անվճար Mastercard Gold կամ Evoca Travel Card
•    Աշխատանքի կորստի դեպքում` 3 ամիս հիփոթեքային վարկի մարում «ԻՆԳՈ»-ի կողմից։

«Evoca-ի տաղավարում մասնագետները կօգնեն գտնել Ձեզ ամենահարմար վարկատեսակը եւ տեղում կձեւակերպեն այն։

Տեղում կարող եք մասնակցել նաեւ Evoca-ի խաղարկությանը եւ ստանալ հնարավորություն շահելու Evoca x Homplex նվեր քարտեր։

Միացեք Evocabank-ին սեպտեմբերի 5-7-ը Meridian Expo կենտրոնում՝ Evoca-ի տաղավարում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1846
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW