Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի թեման «ավարտված» է համարում

28.08.2025 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ Հայաստանի Հանրապետությանը չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին»: 

«Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար: Ո՞վ է նման դիրքորոշում հայտնել: Ով հայտնել է, թող դիմում գրի, գնա»,- ասել է վարչապետը ճեպազրույցում կառավարության նիստից հետո:

«Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Եթե կառավարությունում կան մարդիկ, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - ավելացրել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 3105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW