Այս տարի Amio Era կրթական բարեգործական ծրագրի 3-րդ փուլն անցկացվեց ոգեշնչող ելույթներով, մոտիվացնող բիզնես խաղով եւ աշխույժ Squid Game մրցույթով։ «Amio Era-ն մեզ համար շատ կարեւոր միջոցառում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր դարձրել են այն իրականություն»,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը:Այս տարի Amio Era-ն կրկնապատկվել է․ աճել է ոչ միայն հաղթող մասնակիցների, այլ նաեւ բանկի ծրագրի դիմորդների թիվը։ 1400-ից ավելի հայտերից ընտրվել են 654 մասնակից, 365-ն անցել են անհատական հարցազրույց, իսկ վերջին փուլում՝ բիզնես դերախաղին, մասնակցել են 152 մասնակից:«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ բանկի ամենակայացած հաճախորդները 40+ տարիքային խմբի մարդիկ են։ Սա նշանակում է, որ դուք արդեն ունեք այն գործիքները, որոնք օգնում են կյանքում հաջողության հասնել։ Եվ սա առաջին քայլն է առաջ շարժվելու համար՝ ձեր գիտելիքների ու ունակությունների միջոցով։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սա հնարավորություն է աճելու, սովորելու, համագործակցելու ու ընկերանալու համար»,- նշել է Գեւորգ Թառումյանը:Միջոցառման ընթացքում կազմակերպված բիզնես խաղի արդյունքների հիման վրա էլ ընտրվելու են 50 հաղթողները: Գնահատվելու են ուսանողների կողմից բիզնես խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը, խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաեւ թիմային աշխատելու ունակությունները:Amio Era-ն Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրն է, որը մեծ հետաքրքրություն ունի ուսանողների շրջանակներում: Amio Era 2025-ը եւս դարձավ հաջողության պատմություն:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 2647