Գաբրիելա Հարությունյանը՝ Աբու Դաբիի փառատոնի արագ շախմատի չեմպիոն

27.08.2025 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
13-ամյա Գաբրիելա Հարությունյանը դարձել է Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնի մինչեւ 13 տարեկան աղջիկների արագ շախմատի չեմպիոն։

Օգոստոսի 15-ից 24-ը Գաբրիելան մասնակցել է մրցաշարին Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ, իսկ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը, կրկին բանկի ֆինանսավորմամբ, Մոնտենեգրոյում ուժերը կփորձի Եվրոպայի աղջիկների եւ պատանիների առաջնությանը։

2025 թ. Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների չեմպիոնն Աբու Դաբիում նաեւ մասնակցել է Ladies Blitz մրցաշարին՝ անցնելով կանանց լավագույն տասնյակ, ինչպես նաեւ մեծապես բարելավել իր վարկանիշը։

Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երեւանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 եւ Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։

Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն՝ պատանի շախմատիստուհին ստացել է նաեւ ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։

«Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարեւոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում եւ առանցքային տարր՝ բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում»- նշվում է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 6506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW