«Մի դրամի ուժի» հուլիսին հավաքագրած 5․042․314 դրամն ուղղվել է «Զարկ» էկոճամբարի կազմակերպչական աշխատանքներին։ «Զարկն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում Արցախից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում ապրող 10-17 տարեկան պատանիների, որոնք բացի առաջնորդության հմտություններից, ճամբարում ուսանում են տարբեր սեմինարներ, ձեռք բերում կյանքի համար կարեւոր հմտություններ եւ կոփվում ֆիզիկապես ու հոգեպես։ Օգոստոսին հավաքված մեկ դրամները կփոխանցվեն «Հույսի կամուրջ» ՀԿ-ին, որն արդեն մոտ երեք տասնամյակ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները եւ խթանում նրանց սոցիալական ներառումը։ Տավուշում ՀԿ-ի կենտրոնները դարձել են համայնքների հենարան՝ ապահովելով երեխաների շարունակական վերականգնողական աջակցությունը, ծնողների հզորացումն եւ ավելի ներառական միջավայրը։«Մեծ պատասխանատվությամբ ենք ամեն անգամ աջակցում այն կազմակերպություններին, որոնք իրական փոփոխություններ են բերում մեր հասարակության մեջ։ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության իրականացրած ծրագրերն այս առումով բացառիկ կարեւորություն ունեն՝ հատկապես խոցելի խմբերի սոցիալական ներառման եւ աջակցման գործում։ Միշտ նշում եմ, որ մեր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում մարդն է՝ իր կարիքներով, երազանքներով եւ հնարավորություններով, եւ այն, որ «Հույսի կամուրջի» ողջ գործունեությունն այս առումով օրինակելի ու հատկանշական է՝ ապացուցում են կազմակերպության գործունեության ավելի քան երեսուն տարիները»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս ամիս «Մի դրամի ուժ» նախաձեռնության աջակցությունը կուղղվի Տավուշի մեր վերականգնողական ծրագրին։ Այս ներդրումը կարեւոր է հարյուրավոր երեխաների եւ նրանց ընտանիքների համար։ Idram-ի եւ IDBank-ի հետ մեր համագործակցությունը մեզ համար ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլեւ հավատ, որ յուրաքանչյուր երեխա կարող է զարգանալ եւ լիարժեք ներգրավվել համայնքային կյանքում»,- ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10701