ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության (ՍԶ) ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն՝ 18 երիտասարդական թիմերի հնարավորություն տալով գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված). կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Եռօրյա գաղափարաթոնին ՍՁ գաղափարները մշակելու հնարավորություն ստացել է ավելի քան 100 երիտասարդ։ Միջոցառման շրջանակում մասնակիցները ծանոթացել են սոցիալական բիզնես գաղափարները զարգացնելու, թիմի կոմպետենցիաները գնահատելու, ինչպես նաև համագործակցային կապեր ստեղծելու սկզբունքներին։ Զուգահեռ անցկացվող աշխատարաններում քննարկվել են նաև թափոնների կառավարման, երիտասարդների ներգրավման և գյուղատնտեսական նախաձեռնությունների զարգացման մեխանիզմները։Գաղափարաթոնի ամփոփիչ օրը մրցույթին մասնակցող թիմերն իրենց ՍՁ գաղափարները ներկայացրել են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական ժյուրիին։ Գնահատման արդյունքում ծրագրի հաջորդ փուլ է անցել 18 գաղափար: Ըստ ծրագրի ղեկավար Գոհար Մնացականյանի՝ ընտրված թիմերը առաջիկա երկու ամիսների ընթացքում առցանց կրթական գործիքների, ինչպես նաև մենթորների հետ խմբային աշխատանքի միջոցով վերջնական տեսքի կբերեն իրենց ՍՁ գաղափարն ու կմասնակցեն գաղափարների ֆինանսավորման մրցույթին։ Tweet Դիտում՝ 2147