Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել 428,516.9 դրամ։ Կտրամադրվի Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի միանվագ փոխհատուցման ձեւով: Ակնկալվում է տնտեսավարողներին աջակցություն տրամադրելով՝ խթանել կենդանական ծագման հումքի եւ մթերքի, բուսական ծագման մթերքի եւ վերջիններիս վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների, օգտագործվող վարելահողերի ավելացմանն, ինչպես նաեւ պտուղբանջարեղենի եւ խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճին։ Tweet Դիտում՝ 3270