Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ

21.08.2025 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Visa Infinite
Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ Բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։

Visa Infinite մետաղական ԱկնՔարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ եւ անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, օգտվել Զվարթնոցի եւ 50-ից ավելի միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Visa Airport Companion հավելվածը եւ գրանցել գործող Visa Infinite ԱկնՔարտը։ Քարտապանները ճանապարհորդելիս կարող են ակտիվացնել նաեւ անվճար ռոումինգ ինտերնետ 3GB ծավալով։ 

«Visa Infinite մետաղական ԱկնՔարտը թողարկելիս կրկին առաջնորդվել ենք Ֆասթ Բանկի հաճախորդների անհատականությունն ընդգծելու միտումով։ Պրեմիում դասի այս քարտերի վրա նույնպես պատկերված են Ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակը զգալու մեր տեսլականը։ Ի լրումն բոլոր առավելությունների՝ Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս Visa Infinite քարտապաններին անվճար վարձակալել Բանկի փոքր չափի մեկ ավտոմատացված պահատուփ»,- ասել է Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը:

Պրեմիում դասի այս ԱկնՔարտի համար եւս 24/7 ռեժիմով հասանելի է Visa concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը ոչ միայն ներառում է հարցուպատասխանի ծառայություն, այլեւ պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն եւ այլն։ 

Նշվում է, որ քարտապանների միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրությունը նույնպես ներառված է ԱկնՔարտի ծառայությունների մեջ։ 

Visa Infinite պրեմիում դասի մետաղական ԱկնՔարտը կարելի է պատվիրել չորս արժույթով ՝ դրամ, դոլար, եվրո կամ ռուբլի։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 150 հազար ՀՀ դրամ է, իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 0.1-5%։ ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ Ֆասթ Բանկի 24/7 մասնաճյուղերից որեւէ մեկում։ ԱկնՔարտը հնարավոր է ստանալ անվճար առաքմամբ՝ նախընտրած հասցեով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 2506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW